Հանրապետության նախագահը պարգևատրել է ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ։

Ընդունման ընթացքում նախագահը պարգևատրել է Ռուբեն Նազարեթյանին Մովսես Խորենացու մեդալով՝ ճանաչելով նրա հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունները, երկարամյա արգասաբեր գործունեությունը և անսահման նվիրումը։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել նրան հետագա հաջողություններ։