Երբեմնի հունվարի 23-ին Եվրոպական Միության գրասենյակի դիմաց կկայանա բողոքի ակցիա։ Այս մասին տեղեկացնում են «Հայրենիք» կուսակցության երիտթևի և քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի աջակիցները։
Մասնակիցները ԵՄ դեսպանին կհանձնեն նամակ, որում կնշեն, որ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի կալանքը ապօրինի է և պայմանավորված քաղաքական դրդապառճառներով։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու Վաղարշապատում կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը կալանավորվել են «կաշառք տալու» վերաբերյալ շինծու գործով։