Վերջին օրերին իմ աղբյուրների համաձայն, իրավապահ համակարգում նկատվում է նախկինում մեծ հանրային հնչեղություն ստացած քրեական գործերի համախմբման՝ դրանք «ի մի բերելու» միտում։
Համակարգում կա ներքին հրահանգ՝ նախկին աղմկահարույց գործերին նորից լայն ընթացք տալ և դրանց շրջանակում նախանշելի ժամկետներում «կոնկրետ որոշումներ» կայացնել։
Այս ֆոնին չի բացառվում, որ ընտրություններին ընդառաջ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով սկսվեն կամ վերաակտիվացվեն լայնածավալ քննչական գործընթացներ։ Դրանք կարող են իրականացվել հարցաքննությունների, առերեսումների, նոր վարույթների և այլ քննչական գործողությունների տեսքով։
Իրավապահների ուշադրության կենտրոնում են նաև հոգևորականները, որոնց շուրջ, ինչպես նշվում է, հնարավոր է ուժեղանա իրավապահ հետաքրքրությունը՝ սպասվող «բարդ օրերի» կանխատեսմամբ։
Թերթը շարունակում է թեմայի ուսումնասիրությունը և կանդրադառնա, թե կոնկրետ որ գործերն են մտնում «ակտիվացման» փաթեթի մեջ, ինչպես նաև՝ ինչ շրջանակների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը թերթը հայտնել էր, որ ՀՅԴ ղեկավար Իշխան Սաղաթելյանի շուրջ օղակը սկսել են սեղմել։