Իշխանությունները ճնշում են ընդդիմադիր համայնքապետերին՝ ընտրություններում ցանկալի արդյունքներ ապահովելու համար

Հայաստանի օրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա ամիսներին հնարավոր ու անհնար, այդ թվում՝ ոչ օրինական միջոցներ են կիրառելու խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքներ ապահովելու համար։

Ըստ տեղեկացված աղբյուրների, իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց առջև խնդիր են դրել ընդդիմադիր համայնքապետերին կա՛մ «իրենցով անել», կա՛մ էլ բռնաճնշումների հերթական ալիքն սկսել նրանց դեմ, որ աշխատեն իշխանությունների համար։

Այս ռազմավարության կոնկրետ դրսևորումներն արդենիսկ երևում են երկրի տարբեր շրջաններում։ Օրինակ, Սյունիքի մարզում Գորիսի և Կապանի համայնքապետերը, որոնք նախկինում հայտնի էին իրենց ընդդիմադիր հայացքներով, այլևս ոչ միայն հակաիշխանական հայտարարություններով հանդես չեն գալիս, այլև աշխատում են գործող իշխանությունների համար։

Այս գործընթացը հատկապես ակնհայտ է Ապարանի համայնքում, որտեղ համայնքապետ Կարեն Եղիազարյանը լիովին անցել է իշխանությունների կողմը։ Նա ոչ միայն աջակցում է Փաշինյանի իշխանությանը, այլև անգամ աջակցում է նրա հակաեկեղեցական քաղաքականությանը։ Ըստ կուլիսային խոսակցությունների՝ Եղիազարյանը խոստացել է իշխանություններին, մասնավորապես մարզպետին, անձամբ իր միջոցներով 2-3 շտաբ բացել և աջակցել ՔՊ-ի քարոզարշավին Ապարանում և հարակից գյուղերում։ Ապարանում տարածված են նաև լուրեր, թե համայնքապետն ուրացել է Գարեգին Բ կաթողիկոսին, որի աջակցությունը վայելում էր բավական երկար ժամանակ։