Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննության երկարացման հետևանքով այս տարվա համար նախատեսված հիմնական ֆինանսավորման միջոցները չեն հասցրել ծախսվել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ չծախսված այդ գումարը տրամադրվել է 45 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար։ Նախատեսվում է, որ այս նոր տրոլեյբուսները Երևան կհասնեն ապրիլ-մայիս ամիսներին։
Համաձայն քաղաքապետի հայտարարության՝ քաղաքի կանգառների բարեկարգման աշխատանքները շարունակվում են։ Այս պահի դրությամբ 40-42 կանգառասրահում արդեն տեղադրվել են էկրաններ, որոնց վրա ցուցադրվում է ավտոբուսների և տրոլեյբուսների գալու ժամանակը։ Այս գործընթացը, ինչպես նշվել է, շարունակական է։