Եվրամիությունը Հայաստանի կառավարության խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի երկիր՝ ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է չափազանց կարևոր լինել։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության հետ»,- նշել է Կալլասը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այն երկրներին, որոնք ճնշման տակ են գտնվում։ «Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»,- ընդգծել է նա։