Այսօր ես՝ Անահիտ Ավանեսյանը, այցելել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ անձամբ հետևելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին։
Այս քայլի նպատակն է ծանոթանալ բուժաշխատողների և բուժառուների դիտարկումներին, լսել նրանց կարծիքները համակարգի բարեփոխման և դրա արդեն գործնականում կիրառման վերաբերյալ։
Թեև համընդհանուր ապահովագրության համակարգը գործնական փուլ է մտել շուրջ տասն օր առաջ, «Էրեբունի» բժշկական կենտրոնը արդեն հասցրել է ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ տրամադրել քաղաքացիներին։ Դրանց թվում են մի շարք թանկարժեք բժշկական միջամտություններ, որոնք համընդհանուր ապահովագրության ներդնումից առաջ կամ չէին տրամադրվում պետական պատվերով, կամ պետությունը համավճարի տարբերակով միայն մի մասն էր փոխհատուցում։
Այսպիսով, այցելությունը թույլ է տալիս տեղում ծանոթանալ համակարգի ազդեցությանը և ապահովագրությանն առնչվող հարցերի լուծման գործընթացին։
Բացի բուժհաստատություններ այցելելուց, ես շարունակում եմ նաև առցանց կապ հաստատել Հայաստանի տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժանձնակազմի հետ։ Սա թույլ է տալիս ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր հարց տեղում պարզաբանել, ճիշտ ուղղորդել և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծում տալ։