ԱՄՆ փոխնախագահ «Ջեյ Դի» Վենսը հայտարարել է, որ ցանկանում է այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդին՝ հարգանքի տուրք մատուցելով թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
«Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, շատ սարսափելի մի բան է, և այս վայրը կարևոր է հայերի համար մշակութային առումով»,– ասաց ԱՄՆ փոխնախագահը։
Ադրբեջան մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա նաև նշել է, որ խաղաղության հաստատումն առաջին քայլն է, սակայն այն պետք է պահպանել, և այդ ուղղությամբ են հիմա իրականացվում աշխատանքները։