ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ամփոփում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացված արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։

Նրա խոսքում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հակամարտությանը։ Ռուբիոն նշել է, որ իրավիճակը կարող էր զարգանալ ավելի սարսափելի ու ոչ կառավարելի ուղղությամբ, սակայն ԱՄՆ-ի միջամտության և ջանքերի շնորհիվ հակամարտությունը կարողացել է լուծվել։ Այս հայտարարությունը հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գնահատականը՝ կենտրոնանալով տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման հարցերի վրա։