ԱՄՆ պետքարտուղարը կընդունի ՀՀ ԱԳ նախարարին

Այսօր պետքարտուղարի պաշտոնական հանդիպումների ցանկի հրապարակումից հայտնի դարձավ, որ հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարությունում կկայանա հանդիպում, որին մասնակցելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հանդիպումը կկայանա ԱՄՆ պետքարտուղարության շենքում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կընդունի իր հայաստանյան գործընկերոջը։