ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա կատարած այցը կարևոր դեր ունի հակամարտության վտանգավոր էսկալացիան կանխելու գործում։ Այս տեսակետը հայտնել է քաղաքագետ Իլյա Գրաշչենկովը։
Ըստ նրա՝ այս ճգնաժամային պահին ամենակարևորը կապի ալիքը բարձր մակարդակի վրա պահելն է։ «Ինքնին այս հանգամանքը կարևոր է համարվում վտանգավոր էսկալացիան կանխելու համար», – նշել է Գրաշչենկովը։