ՀՀ դեսպանությունը Արաբական Միացյալ Ամիրայաներում (ԱՄԷ) տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը ձեռք բերած և արդեն ունեցող քաղաքացիներին կտրամադրվի անվճար տեղափոխման հնարավորություն։
Այս ծառայությունից կարող են օգտվել նաև Դուբայում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքում գտնվող քաղաքացիները։
Գրանցման պայմաններ և ժամանակահատված
Տեղափոխման ցանկացություն ունեցող անձանց խնդրվում է անհատապես գրանցվել մինչև մարտի 7-ը՝ ժամը 18:00-ն, հետևյալ հղումով։
Ավտոբուսների շարժման վայրեր և ժամանակ
Աբու Դաբի: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 8-ին ժամը 06:00-ին (ուղևորների հավաքը՝ ժամը 05:30-ին)։
Դուբայ: ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C)՝ մարտի 8-ին ժամը 06:00-ին (ուղևորների հավաքը՝ ժամը 05:30-ին)։
Կարևոր նշում
Գրանցվելու հնարավորություն ունեն բացառապես այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն մարտի 8-ի Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Հիշեցվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-12 ժամ։
Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։