Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Օրենքի պահանջներին համաձայն՝ եթե հրաժարականի մասին հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը հետ է վերցնում իր դիմումը, Ազգային ժողովի նախագահը դրա մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականը հետ չի վերցվում, Ազգային ժողովի նախագահը կազմում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է՝ հրաժարականը համարելով ընդունված։