Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու համար օրենքով սահմանված պայմաններին։
Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներին վարձավճարի փոխհատուցում տրամադրվում է միայն այն դեպքում, երբ նրանք բավարարում են մի քանի պայմանների։ Դրանք են՝ Երևան քաղաքում սեփականություն չունենալը, փաստացի վարձակալել բնակարան՝ կոնկրետ հասցեով, և ներկայացնել կադաստրի տեղեկանք՝ սեփականության բացակայության մասին, ինչպես նաև վարձակալության պայմանագիր։
Սակայն, ըստ իմ տեղեկությունների, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Արթուր Հովհաննիսյանին փաստացի տրամադրվել է ամսական 100 հազար դրամի փոխհատուցում՝ չնայած այն հանգամանքին, որ նա մարզաբնակ չի եղել։
Այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ 2021 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, երբ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովից՝ ՀՀ հպարտ հարկատուների հաշվին, ստացել է պետական բյուջեից վարձավճարի փոխհատուցում, նա չի ունեցել կադաստրով վավերացված վարձակալության պայմանագիր։
Հրապարակված փաստաթղթերից պարզվում է, որ Նար-Դոսի փողոցի վրա գտնվող բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 27-ին, սակայն կադաստրի կողմից վավերացվել միայն 2021 թվականի դեկտեմբերի 2-ին։
Այս փաստը նշանակում է, որ 2021 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, երբ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովից ստացել է վարձավճարի փոխհատուցում, նա չի ունեցել իրավական հիմք այդ գումարները ստանալու համար, ինչը, ըստ օրենքի, ենթադրյալ ապօրինություն է։
ԱԺ աշխատակազմը վարձավճարի փոխհատուցում տրամադրելիս նախապես հավաքում է փաստաթղթերը, և առանց դրանց փոխհատուցում չի տրամադրվում։ Պարտադիր փաստաթղթերի շարքում են կադաստրի տեղեկանքը՝ Երևանում սեփականություն չունենալու մասին, և վարձակալության պայմանագիրը՝ հստակ հասցեով։
Այս դեպքի առիթով պահանջվում է մանրամասն կուսումնասիրություն՝ որպես հաղորդման հիմք ընդունելով ներկայացված փաստերը։