Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերը և դրանց բարելավմանն ուղղված միջոցառումները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները։ Քննարկվել են նաև այն ուղղությունները, որոնցում դեռևս առկա են բացեր և որոնց շուրջ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ քայլեր։ Բացի այդ, քննարկվել են այն գործողությունները, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական և արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման մասնակիցները փոխանակվել են մտքեր միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ։ Ներկայացվել են առաջարկություններ՝ արդյունավետ և հետևողական աշխատանքի ապահովման համար։
Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացմանը խթանող մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը։ Նա հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։