«Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության ներսում լարվածություն է աճում՝ կապված կուսակցության ներքին ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հետ։
Իմ տեղեկությունների համաձայն՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամները ակտիվորեն քննարկում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անսպասելի հաջողությունը։ Նա ոչ միայն ամենաշատ ձայերով ընտրվել է կին թեկնածուների շարքում, այլև հանգրվանել է նախընտրական ցուցակի եռյակում՝ Փաշինյանից հետո երկրորդ տեղը զբաղեցնելով։
Կուսակցության ներկայացուցիչները Ավանեսյանի ստացած ձայերի քանակը համարում են «անարդար»։ Նրանք հիշում են, որ սեպտեմբերի ընտրություններին Ավանեսյանը չկարողացավ հավաքել բավարար ձայեր՝ կուսակցության վարչության անդամ դառնալու համար։
Ըստ կուսակցության ներկայացուցիչների տեսակետի՝ Ավանեսյանի բարձր դիրքը պայմանավորված է առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է ունեցել հանրության որոշ շերտերի, այդ թվում՝ նաև կուսակցության շարքային ընտրիչների մոտ։ Այս հանգամանքը, նրանց կարծիքով, ստեղծել է անհավասար մրցակցության պայմաններ։
Ի դեպ, նշանակալի է, որ ՔՊ վարչության անդամ չէ նաև Արարատ Միրզոյանը, որը նույնպես չէր առաջադրվել, սակայն երկրորդ փուլի արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։