Իմ տղաներից ամենաաշխույժը Արմենն էր։ Նա շատ ճարպիկ էր։ Միշտ ելք էր գտնում ցանկացած իրավիճակից։ Սիրում և հարգում էր ծնողներին, ընկերասեր էր։ Յուրաքանչյուր մարդու նկատմամբ հարգալից էր։ Եթե բակում տեսնեի տատիկ-պապիկների, որոնց ձեռքին ծանր տոպրակներ էին, անմիջապես գնում էր օգնության։
Արմենը ծնունդով Երևանից է։ Նրա մանկությունն ու պատանեկությունը մայրաքաղաքում են անցել։ Դպրոցական տարիներին նաև սպորտով է զբաղվել՝ շախմատով, նկարչությամբ, ֆուտբոլով։ Բայց իր սիրելի առարկան մաթեմատիկան էր։
Դպրոցն ավարտելուց հետո Արմենը աշխատանքի է անցել խանութներից մեկում, որտեղ աշխատում էր և՛ որպես հսկիչ, և՛ օգնում էր աշխատակիցներին։ Զորակոչվելուց առաջ նրա գործընկերները նշում էին, որ նման աշխատող չեն ունեցել։ Նրանք ասում էին, որ երբ նա մեկնում է պատերազմ, նրա փոխարեն որևէ մեկին աշխատանքի չեն ընդունել։
Արմենի զոհվելուց և տուն «վերադարձից» հետո նրա գործընկերները այցելել են մեր տուն։ Նրանք միշտ ասում էին՝ «Արմենի նման աշխատող չենք ունեցել»։ Աղջիկները հատկապես շեշտում էին, որ նա բոլորին օգնում էր։