Քաղաքական ուժերի և գործիչների ակտիվությունը նախընտրական շրջանում

Նախընտրական քարոզարշավը դեռ պաշտոնապես չի սկսվել, սակայն քաղաքական ուժերը և գործիչները արդեն ակտիվորեն ներկայացնում են իրենց ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպում մայրաքաղաքում և մարզերում՝ փորձելով հասկանալ հասարակության տրամադրությունները և լսել քաղաքացիների առաջարկները։

Այս փուլում առավել աչքի ընկած քաղաքական ուժերի և գործիչների ակտիվության վերաբերյալ մտքերս կենտրոնացնեմ։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ցուցադրում է բավականին ակտիվություն, որը հիմնականում կենտրոնացած է առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ։ Նրանք ստեղծում են իրենց վարկանիշի վերաբերյալ պատկերացում՝ պարբերաբար անցկացնելով ուղիղ եթերներ, որտեղ փորձում են ցույց տալ ժողովրդի հետ իրենց շփման ակտիվությունը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այս ակտիվությունը հաճախ ուղեկցվում է բացասական հասարակական արձագանքներով։ Օրինակ, մետրոյում տեղի ունեցած դեպքը Արմինե Մոսիյանի հետ, ծաղկազարդի օրը եկեղեցում տեղի ունեցածը կամ Ալեն Սիմոնյանի պարբերական հայտնվելը տարբեր իրավիճակներում, ցույց են տալիս մարդկանց վերաբերմունքը։

Ընդդիմության կողմից ամենաակտիվ ուժերից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է։ Նրանք ակտիվորեն ենթարկվում են ընտրական պայքարին՝ բացելով գրասենյակներ, հանդիպելով մարդկանց և լայնացնելով իրենց աջակցողների շրջանակը։ Նրանց քարոզչական աշխատանքը շատ ակտիվ է, և տեսանելի է, որ նրանք աջակցություն են ստանում։

Մյուս ակտիվ ուժը «Հայաստան» դաշինքն է, որը հանդիպումներ է կազմակերպում մարզերում՝ իրենց ծրագրերը ներկայացնելով և հարց ու պատասխան ֆորմատով շփվելով ընտրողների հետ։ Սա դասական քարոզչության ձև է, որը տարբերվում է «ՔՊ»-ի մոտեցումից, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ իրեն որպես հասարակ մարդ՝ ներգրավելով հասարակության ուշադրությունը իր ամենօրյա գործողություններին։

Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես ակտիվ են՝ ներկայացնելով իրենց «Առաջարկ Հայաստանին» նախագիծը։ Նրանք այս փուլում, կարծես թե, կենտրոնացած են թիմի ձևավորման վրա՝ իրենց շուրջը միավորելով տարբեր ուժերի և անհատ գործիչների։

Ընդդիմադիր ուժերը համատեղ կանգնած են այն պարզ գաղափարի վրա, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը բերելու է շատ վատ, եթե չասենք, կործանարար հետևանքներ։ Նրանք շեշտում են, որ մինչև հիմա իշխող թիմի անցած ճանապարհը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների, որոնք, մեղմ ասած, բացասաբար են ազդել մարդկանց վրա։

Այս ընտրություններին ընտրողն ունի լայն հնարավորություններ։ Եթե չի ցանկանում աջակցել իշխող կուսակցությանը, կարող է ընտրել ընդդիմության ցանկացած ուժից մեկը։ Ընդդիմության հիմնական ուժերը տալիս են ընտրողներին լայն այլընտրանք՝ չխնդրելով պարտադիր աջակցություն կոնկրետ անձի կամ կուսակցության։