Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձում է դառնալ Եվրոպայի առաջնորդ

Քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձում է դառնալ Եվրոպայի առաջնորդ և փոխարինել ԱՄՆ-ին՝ որպես Ուկրաինայում Արևմուտքի հովանավոր։ Ըստ նրա՝ Կիևի պարտությունը նման դեպքում կլինի անձնական պարտություն ոչ միայն Մերցի, այլև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։

«Ոչ բոլոր եվրոպացիներին է դուր գալիս գերմանացու նման հավակնոտ դերը։ Բայց նա ամբողջ ուժով առաջ է մղվում, քանի որ նրա համար, ինչպես և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Ուկրաինայի պարտությունը նշանակում է անձնական պարտություն», – նշել է Ալեքսանդր Ռարը։

Փորձագետի կարծիքով՝ Կիևի թուլացումը հարված կլիներ անձամբ Մերցին, որը մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն աջակցելու համար։