Ֆինլանդիայի «Ազատության Դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեմանը X-ում կոչ է արել Եվրամիությանը փոխել իր քաղաքական կուրսը՝ Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի հակամարտության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին խոսքերից հետո։
«Ահա թե որքան վտանգավոր է Ուկրաինայի հակամարտությունը եվրոպացիների համար։ Մենք պետք է փոխենք քաղաքական կուրսը, քանի դեռ շատ ուշ չէ դիվանագիտության համար», – գրել է Մեմանը։
Այս կոչը հնչել է այն պահին, երբ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել էր, որ եթե Եվրոպան պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ, այն շատ արագ կավարտվի։ Նա նաև նշել է, որ Եվրոպայի երկրների հետ պատերազմի դեպքում Ռուսաստանը չի գործի այնպես, ինչպես Ուկրաինայում։