ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ռուսաստանի հետ ապագա փոխգործակցության հնարավոր ուղիները և որոշում են, թե արդյոք անհրաժեշտ է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի զրուցակցի՝ հիմնական հարցը դարձել է այն, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն փոխգործակցել Ռուսաստանի հետ այն հարցերի շուրջ, որոնք երկու կողմերին էլ հետաքրքրություն են ներկայացնում։
«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ենք մենք՝ ՆԱՏՕ-ն, փոխգործակցելու Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը պահպանում է իր կենսունակությունը, թե մենք պետք է ԱՄՆ-ին որպես միջնորդ օգտագործենք», – նշել է պարբերականի զրուցակիցը։
Այս քննարկումները տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հետևանքով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների սառչելու պայմաններում։