Ֆլորիդայում կայանալիք բանակցությունները կանդրադառնան Ուկրաինայում ընտրությունների հարցին

Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև Ֆլորիդայում կայանալիք բանակցությունների օրակարգում ընդգրկված է Ուկրաինայում ընտրությունների անցկացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal թերթը։

Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ոչ միայն ընտրությունների ժամանակացույցը, այլև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հնարավորությունը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք առնչվում են հակամարտության կարգավորմանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուկրաինայի հարցով, Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի՝ որպես ԱՄՆ-ի կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման ծրագրի անբաժանելի մաս։