Որոշումը ինքս եմ կայացրել․ Հռիփսիմե Հունանյանը հերքում է Փաշինյանի ազդեցության մասին տեղեկությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հերքում է այն տեղեկությունները, թե Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարակա ներկայացնելու պահանջը Նիկոլ Փաշինյանի կողմից է եղել։

Պարզաբանելով իր վերջին քայլերը՝ պատգամավորը նշել է, որ այդ որոշումը ինքն է կայացրել։ Նա նաև հայտնել է, որ ինքնաբացարկ է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։

Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, որոնք պնդում են, թե Հունանյանն այդ պահանջը շատ ծանր է տարել, պատգամավորը նշել է․ «Սուտ են գրել, ինչպես միշտ, ինչպես շատ բաներ»։