Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին միանվագ պարգեւատրում է նախատեսվում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ստորագրել է կարգադրություն, որով Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին կտրամադրվի միանվագ դրամական պարգեւատրում։

Այս որոշումը կայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն։

Կարգադրության համաձայն՝ պետական ծառայողներին պարգեւատրումը կատարվում է հավելվածի հիման վրա։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետք է ապահովի համապատասխան վճարումների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։