ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Հանդիսավորության ընթացքում ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել նրանց դերը և նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում՝ մաղթելով անկոտրում կամք և բարի ծառայություն։

Հանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։