Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Սլովակիայի դեսպանատան պատվիրակությանը

Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը, որի ղեկավարը դեսպան Միրոսլավ Հացեկն էր։

Հանդիպման ընթացքում առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։

Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը նաև մասնակցեց դիտորդական պարեկությանը՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքի ընթացքին։ Այս պահին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունում ծառայություն են իրականացնում Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի։