Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջենի Չապմանը։
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ իրավական ընթացակարգի պահպանմամբ և բոլոր անձանց համար արդար վերաբերմունքի ապահովմամբ՝ համաձայն օրենքի, ինչպես նաև թափանցիկ և անաչառ դատական գործընթացներով», – ասել է նա։
Ջենի Չապմանը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքների պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ նախարարներն ու պաշտոնյաները պարբերաբար քննարկում են մի շարք հարցեր հայ գործընկերների հետ։ Այս հայտարարությունը Ջենի Չապմանը արել է Լոնդոնի Սաթերլենդի շրջանի անգլիկան եկեղեցու եպիսկոպոս և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Քրիստոֆեր Չեսանի հարցին գրավոր պատասխանելիս։