Նախօրեին հրապարակվել են տեղեկություններ, որոնք վերաբերում են Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ, Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ Սասուն Միքայելյանին եւ միության կազմում ծառայող անձանց մեղադրանքներին։
Ինքնահաղորդում է ներկայացրել մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում սահմանին ծառայություն է իրականացրել, իսկ ներկայումս գտնվում է «Վանաձոր» քրեակատարման հարցականի տակ։ Նրա խոսքով՝ Սասուն Միքայելյանի գիտությամբ ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը եւ զենք-զինամթերքը իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել։ Ըստ հաղորդման՝ ԵԿՄ-ականները նաեւ զբաղվել են թմրանյութերի վաճառքով։
Իրավապահ մարմինները, որոնք մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են վերսկսել գործը, կատարել են առերեսում կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Սասուն Միքայելյանի միջեւ։
ՔՊ-ի աղբյուրները հայտնում են, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը ստացել նոր ընթացք։ Ըստ աղբյուրների՝ նպատակն է «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» մեկի՝ Սասուն Միքայելյանի դեմ թեթեւ պատժամիջոց կիրառել։ Այս քայլը, ինչպես նշվում է, ցույց է տալիս, որ Փաշինյանը ընտրություններից առաջ փորձում է բոլորին հավաքել իր շուրջ եւ հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ նա ուզում է, եւ որեւէ մեկը չի կարող դրսեւորել անկախություն։