Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» նախագիծը։ Այս փաստաթուղթը մանրամասնում է 2026 թվականի ամռանը պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման գործընթացը, ինչպես նաև դրա շրջանակում կատարվելիք գործողությունները և ստեղծվելիք մարմինները։
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը պետք է հայտարարվի տարվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ կառավարության որոշմամբ։ Նախագիծը նախատեսում է զորակոչի կազմակերպման հետ կապված բոլոր գործողությունները, մարմինները, ժամկետները և զորացրման կարգավորումները։
Նախագծի համաձայն՝ զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանված է 2026 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 15-ը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է նույն ժամանակահատվածում՝ 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ։
Նախագիծը նպատակ ունի ապահովելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպումը և անցկացումը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ գործառույթների և կարգավորումների համակարգված իրականացումը։