«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ապրիլի 11-ին կանցկացնի արտահերթ համագումար, որի ընթացքում կհաստատվի Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար նախատեսված ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների ցանկը։
Հանդիպումը տեղի կունենա Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ժամը 12։00-ին։
Համագումարի օրակարգում նաեւ նախատեսված է կուսակցության նախընտրական ծրագրի հաստատումը։ Ընտրական ցուցակը կներառի ինչպես կուսակցության անդամների, այնպես էլ հանրային տարբեր ոլորտներում աշխատող անկուսակցականների անունները։
Ըստ տեղեկացված աղբյուրների՝ ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում կլինի Դավիթ Խաժակյանը, իսկ առաջին կնոջ հարցում դեռ վերջնական որոշում չի կայացվել, սակայն ամենայն հավանականությամբ, նա կլինի ՀԿ սեկտորից։