Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X-ում հրապարակում է կատարել՝ հակասական հայտարարություն անելով Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ և գործնական համագործակցություն սկսել։ «Նրանք մեզ տեսնում են որպես արժեքավոր գործընկեր, ընկերներ», – նշել է նա։
Մեման նաև նշել է, որ ռուսաստանցիները սիրում են ճանապարհորդել Եվրոպայում արձակուրդի ժամանակ։ Նրա կարծիքով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ստում է այս հարցում։